Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նշում է Սեպտեմբերի 11-ի գրոհների տասնհինգամյակը


Նյու Յորքում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների տեղում ստեղծված հուշարձանը, արխիվ

Միացյալ Նահանգներում հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին:

«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած այդ հարձակման հետևանքով շուրջ 3,000 մարդ էր զոհվել: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին մահապարտ ահաբեկիչները 4 ինքնաթիռ էին առևանգել, դրանցից մեկը մխրճվել էր Նյու Յորքում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային, մյուսը` Հարավային աշտարակի մեջ` ավելերով դրանք: Երրորդ օդանավը վայր է ընկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքի` Պենտագոնի մի հատվածի վրա, չորրորդը` Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ ավանին մերձակա դաշտում։ Ենթադրվում է, որ այդ օդանավն առևանգած ահաբեկիչների և անձնակազմի անդամների ու նրանց օգնության հասած ուղևորների միջև տեղի է ունեցել բախում։ Ահաբեկիչներին չի հաջողվել ինքնաթիռն ուղղել որևէ կառույցի վրա։

Ամերիկյան հողում տեղի ունեցած այս աննախադեպ հարձակմանը հետևեցին Միացյալ Նահանգի ներխուժումներն Աֆղանստան` 2001 թվականին, և Իրաք` 2003-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG