Մատչելիության հղումներ

Մուրադյան. Ով կլինի մեր հետագա ծրագրերի իրագործողը, նոր կառավարություն ձևավորողը կորոշի


Արմեն Մուրադյան
Արմեն Մուրադյան

«Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը։

«Քաղաքական պրոցեսներ են, և մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի, և, անշուշտ, կարծում եմ, որ այդ ընթացքում պետք է բոլոր հնարավոր մեր ջանքերը գործադրենք, որ որևիցե ծրագիր, որը ձեռնարկել էր նախորդ կառավարությունը, չտապալվի, շարունակվի և նոր կառավարությունը, որը կձևավորվի, իհարկե, այդ կառավարությանը մենք պետք է մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ թե ո՞վ կլինի այդ ծրագրերը իրականացնողն, արդեն կառավարություն ձևավորողը կորոշի», - ասաց Մուրադյանը։

Լրագրողների հարցին, թե երբևէ աշխատե՞լ է վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի հետ և պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը նրա հետ, Մուրադյանը պատասխանեց. - «Ես երբևէ չեմ աշխատել, ինչ վերաբերվում է հետագա աշխատանքներին, կարծում եմ, մոտ ժամանակներս դուք ավելի ինֆորմացված կլինեք»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG