Մատչելիության հղումներ

ՀՔԾ. Ըստ հաղորդման, ԴԱՀԿ աշխատողը խոշոր չափերով յուրացում է կատարել, պարզվում են հանգամանքները


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 միլիոն 400 հազար դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 միլիոն 500 հազար դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն:

«Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 3-րդ կետերի (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», - ասված է ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG