Մատչելիության հղումներ

Օհանյանը հանդիպել է ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավոր զինվորագրված հայորդիների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

Կարևորելով կամավորական ջոկատների հրամանատարների, աշխարհազորայինների և մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը մարտական գործողությունների մասնակիցների սխրանքն ու հայրենանվեր գործունեությունը մշտապես հասարակությանը ներկայացնելու, երիտասարդ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կամավորականների հետ կայացած նախորդ հանդիպումներում բարձրաձայնված խնդրահարույց հարցերին ու հնչեցված առաջարկություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG