Եվրատեսիլ 2017-ը կանցկացվի Ուկրաինայի մայրաքաղաքում, հայտարարել է Ազգային հեռուստաընկերությունը:
Անցած մայիսին Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինական քաղաքների միջև մրցույթ էր հայտարարվել, եզրափակիչ էին անցել Կիևն ու Օդեսան:
Մրցույթի կազմակերպման համար Ուկրաինայի կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 17 միլիոն դոլար է հատկացրել: Տանտերերն, ի դեպ, զգուշացրել են՝ թույլ չեն տալու ռուս երաժիշտների մուտքը, որոնք հայտնվել ենՈւկրաինայի սև ցուցակում՝ Ղրիմի բռնակցումը պաշտպանելու համար:
Անցանկալիների շարքում են Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան, Գրիգորի Լեպսն ու Ստաս Պյեխան: