Մատչելիության հղումներ

Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է ներկայացրել


Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատճառով:

38-ամյա Կալաձեն իշխող «Վրացական երազանքի» առաջնորդներից է, և երկրորդն է կուսակցության նախընտրական ցուցակում՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիից հետո:

Վարչապետը հրաժարական չի ներկայացրել. ընտրություններից ամիսներ առաջ խորհրդարանը փոփոխություններ մտցրեց Ընտրական օրենսգրքում՝ հանելով դրույթը, որը հրաժարական էր պարտավորեցնում նաև ընտրություններին մասնակցող վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG