Մատչելիության հղումներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը կփակվի


Ճանապարհաշինարարական աշխատանքներ Հայաստանում, արխիվ
Ճանապարհաշինարարական աշխատանքներ Հայաստանում, արխիվ

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները՝ տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝ Երևան-Սևան-Իջևան (Մ-4) , Ոսկեպար-Նոյեմբերյան-Բագրատաշեն-Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով: Երևան-Սպիտակ-Վանաձոր (Մ3) -Դիլիջան-Իջևան (Մ-4) -Ոսկեպար-Նոյեմբերյան-Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես- Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման։ Վանաձոր-Դսեղ-Մարց-Թումանյան ճանապարհահատվածներով։

«Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան-Գյումրի-Աշոցք-Բավրա-Վրաստանի սահման ճանապարհահատվածից», - ասված է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG