Եվրամիության դեսպանները երկարաձգել են 146 ֆիզիկական անձանց և 37 ընկերությունների ակտիվների սառեցումը, ինչպես նաև զրկել նրանց Եվրամիության երկրներ մուտք գործելու արտոնագրից: Դաշինքի մեկնաբանությամբ՝ վերջիններս սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Որոշումը կայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն էր:
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի որոշ անհատների և կազմակերպությունների նկատմամբ:
Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, որոնց ժամկետը սպառվում է 2017 թվականի հունվարի 31-ին, ապա դրանք երկարաձգելու հարցը քննարկվելու է այս տարվա հոկտեմբերին Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: Իսկ որոշումը կկայացվի ավելի ուշ ՝ դեկտեմբերին, երբ կհանդիպեն Եվրամիության երկրների ղեկավարները: