Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը Լաոսում բուդդիստական տաճար, տոնավաճառ է այցելել


Լաոս - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ողջունում են Լուանգ Պրաբանգ քաղաքի օդանավակայանում, 7-ը սեպտեմբերի, 2016թ․
Լաոս - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ողջունում են Լուանգ Պրաբանգ քաղաքի օդանավակայանում, 7-ը սեպտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Լաոսում գնացել է տոնավաճառ, շփվել տեղացիների հետ, թարմ կոկոսի հյութ փորձել, լուսանկարվել:

Օբաման ԱՄՆ առաջին նախագահն է, ով այցելել է Լաոս: Նա այստեղ է ժամանել երեքշաբթի օրը՝ մասնակցելու Հարավասիական երկրների ընկերակցության գագաթնաժողովին:

Բարաք Օբաման նաև բուդդիստական տաճար է այցելել․ 16-րդ դարի այս տաճարը համարվում է Լաոսի պատմության և մշակույթի հուշարձաններից մեկը:

Համարվում է, որ Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը գաղտնի պատերազմ է վարել Լաոսում՝ երկու միլիոն տոննա ռումբ նետելով այդ երկրի տարածքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG