Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունն այսօր տեսանյութ է տարածել՝ ցուցադրելով բալիստիկ երեք հրթիռների արձակումը, և երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի լուսանկարները, ով հեռվից հետևում է հրթիռների արձակմանը:
Երեկ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի զինվորականներն արձանագրել էին, որ երեք հրթիռ Կորեայի արևելյան ափում ծովն է ընկել:
«Ռոյթերս»-ը նշում է, որ հրթիռների փորձարկումը Փհենյանն իրականացրեց այն պահին, երբ իր քաղաքական մերձավոր դաշնակից Չինաստանում անցկացվում էր Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովը:
Միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Հյուսիսային Կորեան խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը, որով այդ երկրին արգելվում է բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել: