Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 7-12-ը կդադարեցվի Հայաստան գազի մատակարարումը


Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ
Գազաբաշխիչ կայան Հայաստանում, արխիվ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, վկայակոչելով Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը, տեղեկացնում է, որ «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով սեպտեմբերի 7-12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։

«Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից կիրականացվի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների», - հայտնում է ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG