Մատչելիության հղումներ

Կուրիլյան կղզիների հարցում «Ռուսաստանն ու Ճապոնիան կարող են փոխզիջումային տարբերակ գտնել»


Չինաստան - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովին հետևած ասուլիսի ժամանակ, Հանչժոու, 5-ը սեպտեմբերի, 2016թ.
Չինաստան - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովին հետևած ասուլիսի ժամանակ, Հանչժոու, 5-ը սեպտեմբերի, 2016թ.

Երկուշաբթի օրը Չինաստանում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին հետևած մամուլի ասուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ Կուրիլյան կղզիների հարցում Ռուսաստանն ու Ճապոնիան կարող են գտնել փոխզիջումային տարբերակ, և այդ փոխզիջումների հիմքում կարող է լինել Սովետական Միության և Ճապոնիայի միջև 1956 թվականին կնքված պայմանագիրը, որով նախատեսված էր Կուրիլյան կղզիներից երկուսը վերադարձնել Ճապոնիային։ Ճապոնիան, սակայն, իր կղզիներում ամերիկյան ռազմական ուժեր էր տեղադրել, և պայմանագիրն այն ժամանակ կյանքի չէր կոչվել։

Տարբեր տարիների Սովետական Միության և Ռուսաստանի իշխանություններն անդրադառնում էին այս հարցին, սակայն մինչ օրս Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության մասին պայմանագիր չի կնքվել։

Անցած շաբաթ Վլադիվոստոկում կայացած միջազգային տնտեսական գագաթնաժողովին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ Ճապոնիայի հետ խորհրդակցությունների արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերին՝ Ճապոնիա Պուտինի այցի ժամանակ։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, իր հերթին, Վլադիվոստոկում Պուտինին կոչ էր արել վերջ տալ 70 տարի շարունակվող այս պատմությանը և ռուս-ճապոնական հարաբերությունների նոր էջ բացել։ Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանի նախագահին «դու»-ով էր դիմել, ինչը չէր վրիպել լրագրողների աչքից։

Փորձագետները թեև չափազանց բարդ խնդիր են համարում Կուրիլյան կղզիների շուրջ ռուս-ճապոնական վեճը, սակայն, հաշվի առնելով վերջին ամիսներին երկու երկրների միջև ինտեսիվ բանակցությունները, չեն բացառում, որ դեկտեմբերին վերջապես կնքվի ռուս-ճապոնական պայմանագիրը, և ինչ-որ պայմանավորվածությունների դիմաց Պուտինը ճապոնացիներին վերադարձնի Կուրիլյան կղզիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG