ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը «լրջագույն» մտահոգություն ունի, որ Ռուսաստանը կարող է միջամտել Միացյալ Նահանգների ընտրական գործընթացին՝ Դեմոկրատական կուսակցության և պետական ընտրական համակարգերի վրա կիբերհարձակումներ գործելով:
Մատնանշելով իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին՝ Քլինթոնն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ «բռնապետների» նկատմամբ «տարօրինակ համակրանքով» Թրամփը կամ համագործակցում է Ռուսաստանի հետ, կամ էլ խրախուսում Միացյալ Նահանգների ներքին հարցերին միջամտելը: