Երկրորդ օրն է ինչ Սիրիայի հյուսիսում մեկնարկել է Թուրքիայի զինված ուժերի կողմից իրագործվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի երկրորդ փուլը: Դրա ընթացքում թուրքական բանակի տանկային նոր ստորաբաժանումներ են մուտք գործել Սիրիայի տարածք:
Դրանց աջակցությամբ Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումներին հաջողվել է լիակատար վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի սահմանակից` Ազազ քաղաքից մինչև Ջերաբլուսն ընկած 90 կիլոմետրանոց հատվածը: