Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի 2018-ի առաջնության ընտրական մրցաշարը Հայաստանը սկսեց պարտությամբ


Ֆուտբոլի Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների հանդիպումներից, արխիվ
Ֆուտբոլի Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների հանդիպումներից, արխիվ

Կիրակի երեկոյան Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը։ Դանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հայաստանի թիմին։ Միակ գոլի հեղինակը Քրիստիան Էրիկսենն էր:

Խաղի ընթացքում հատկապես աչքի ընկավ Հայաստանի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով խաղի 72-րդ րոպեին կարողացավ հետ մղել Էրիկսենի կատարած 11-մետրանոց հարվածը:

Խաղից հետո ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել է, որ «Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զգացվում էր»։

«Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով, և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Սուքիասյանը, շարունակելով․ - «Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը»։

«Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում [մի քանի օր առաջ կայացած Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ], չի գեղեցկացնում ֆուտբոլը», - ընդգծել է Հայաստանի հավաքականի մարզիչը։

Սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG