Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայր Թերեզային դասեց կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքում: Այսօր սրբադասման հատուկ արարողությունն անցկացվեց Վատիկանի սուրբ Պետրոս եկեղեցու հրապարակում: Արարողությանը ներկա էր մոտավորապես 100 հազար մարդ:
1929 թվականից Հնդկաստան տեղափոխված երիտասարդ միանձնուհին մինչև կյանքի վերջը օգնել է չքավորներին և ծանր հիվանդներին: Մայր Թերեզան սրբադասվեց մահից 19 տարի անց: