Լիտվան 150 տոննա ռազմամթերք է մատակարարել ուկրաինական զորքերին, որոնք երկրի արևելքում պայքարում են ռուսամետ անջատականների դեմ: Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը երեկ ասել է, թե «Լիտվայի պարտքն է օգնել Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված, նվիրված ընկերոջը»:
Նախարարը «Ֆրանս պրես»-ին ասել է, որ Ուկրաինայի արևելքում բախումները սկսվելուց ու Ռուսաստանի կողմից՝ Ղրիմը բռնազավթելուց հետո, Լիտվան արդեն երկրորդ անգամ է ռազմական օգնություն ցուցաբերում Ուկրաինային:
Լիտվայի գլխավոր շտաբի պետի մամուլի խոսնակն ասել է, որ Ուկրաինային տրամադրվող 150 տոննա զինամթերքի մեծ մասը «Կալաշնիկով»՝ AK-47 ինքնաձիգի փամփուշտներ են, որոնք արդեն Լիտվայի բանակը չի օգտագործում: