Մատչելիության հղումներ

Թուրքիա-Սիրիա սահմանի անվտանգությունը կարևոր է․ Օբամա


Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Չինաստանում, 4-ը սեպտեմբերի, 2016թ․
Բարաք Օբամայի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Չինաստանում, 4-ը սեպտեմբերի, 2016թ․

Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ասել է, որ շատ կարևր է ապահովել Թուրքիա-Սիրիա սահմանի անվտանգությունը, որովհետև «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումները այդ սահմանով կարող են համալրվել: Օբաման նաև ասել է, որ սիրիացի փախստականների հետ կապված ծանրությունները Թուրքիան միայնակ չպետք է կրի:

Օբամա-Էրդողան հանդիպումը կայացել է Չինաստանում Հանչժոու քաղաքում անցկացվող 20 զարգացած երկրների (G20-ի) գագաթաժողովի շրջանակներում:

Մամուլի ասուլիսում Օբաման նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար առանցքային նշանակություն ունեն Ռուսաստանի հետ բանակցությունները, որոնք բավականին դժվարին են:

Օբամայի հայտարարությունից հետո, ռուսական կողմը շտապել է հավաստիացնել, որ մոտ են համաձայնությանը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիբակովը, ով նույնպես գտնվում է Չինաստանում, լրագրողներին ասել է․ - «Մենք մոտ ենք համաձայնությանը, բայց դիվանագիտության արվեստը ժամանակ է պահանջում իրականացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG