Ադրբեջանը Վրաստանին 8 տրակտոր է նվիրել: «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ադրբեջանական պետական նավթարդյունահանող SOCAR ընկերության նախագահը «Беларусь» տիպի տարբեր մոդիֆիկացիաների 8 տրակտոր է նվիրել Վրաստանի կառավարությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Նաև նշվում է, որ այս տարվա մարտին Ադրբեջանը 10 տրակտոր էր տվել Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի շրջանին: