Պաշտոնական Մոսկվան նկատել է տալիս, որ հարկ չէ գերագնահատել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների նշանակությունը:
«Մենք, անկասկած, բախվում ենք բացասական հետևանքների, սակայն դրանց ծավալը չարժե չափազանցնել: Չնայած հայտնի դժվարություններին, տնտեսությունը զարգացնելու և խոշոր ծրագրեր իրականացնելու կուրսը շարունակվում է»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: