Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Պոտսդամում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Գեորգ Լինկին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են կառույցի օրակարգային հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ԺՀՄԻԳ և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ գործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Միխաել Գեորգ Լինկը մտքեր են փոխանակել ԺՀՄԻԳ գործունեության շուրջ։