Անկարան այսօր հաղորդել է, որ հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի կապակցությամբ պաշտպանության նախարարության համակարգում պաշտոնանկ է արվել ևս 820 ծառայող:
Այդպիսով ընդհանուր առմամբ ձախողված պուտչի կապակցությամբ Թուրքիայում պաշտոնանկ արված քաղաքացիական և զինվորական ծառայողների թիվը մոտեցել է 80 հազարի:
Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների առիթով, նշելով, որ դրանց թիրախն են դառնում նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող այլախոհները: