Մատչելիության հղումներ

Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի քրդերի դեմ իրականացվող գործողությունները


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը այսօր Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան շարունակելու է հարվածներ հասցնել Սիրիայում գործող քրդական ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն նահանջել Եփրատի արևմտյան ափից:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, Ժողովրդական պաշտպանության ուժերը և մյուս խմբերը չհեռանան Եփրատի արևմտյան ափից, դրանք կշարունակեն թուրքական ուժերի թիրախը հանդիսանալ», - նշել է Էրդողանի մամուլի քարտուղարը:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր հայտարարել է, որ թուրքական ուժերը Սիրիայի տարածքը կլքեն միայն իրենց առջև դրված բոլոր մարտական խնդիրները լուծելուց հետո․ - «Մեր զորքերը սիրիական Ջարաբլուս քաղաք են մուտք գործել «Սիրայի ազատ բանակի» ստորաբաժանումներին աջակցելու նպատակով: Մեր գործողությունները կշարունակվեն, քանի դեռ չեն վերացվել մեր սահմանին հարող տարածքում առկա բոլոր ահաբեկչական սպառնալիքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG