Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանը ձգտում է զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, և Հայաստանը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկու երկրների միջխորհրդարանական կապերի սերտացմանը՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով այդ ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը:

Զրուցակիցները վերհիշել են 2012 թվականին Հայաստանի նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցը, որը, նրանց համոզմամբ, նոր հնարավորություններ բացեց երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման համար:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեիշիրո Էտոն պատրաստակամություն է հայտնել անել ամեն հնարավորը՝ ակտիվացնելու խորհրդարանականների միջև շփումներն ու նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև այդ ամենը ամուր հիմք դարձնելու երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար:

Կողմերը քննարկել են փոխշահավետ տարբեր ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններն ու առկա ներուժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG