Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը այցելում է Բաքու


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունը, Կվիրիկաշվիլիի և նրա ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հանդիպման ժամանակ ուշադրություն է հատկացվել «տարածաշրջանային նշանակության խոշորամասշտաբ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, որ համատեղ իրականացնում են Վրաստանը և Ադրբեջանը», հատկապես՝ Հարավային գազային միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու:

Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս 862-կիլոմետրանոց երկաթուղին համատեղ կառուցում են Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան: Ինչպես «Սպուտնիկ»-ն է նշում՝ ակնկալվում է, որ դրա շահագործումից հետո այդ երկրների միջև փոխադարձ առևտուրը նշանակալիորեն կաճի, ընդհանուր ծավալը կգերազանցի տարեկան 10 միլիարդ դոլարը: Ավելի վաղ Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, թե երկաթուղին պատրաստ կլինի շահագործման այս տարվա վերջին:

Վրաստանի վարչապետին այսօր ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG