Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է բողոքարկել Եվրահանձնաժողովի որոշումը՝ հօգուտ Իռլանդիայի 13 միլիարդ եվրո բռնագանձելու մասին:
Ավելի քան 2 տարի շարունակված հետաքննությունից հետո հակամենաշնորհային քաղաքականությամբ զբաղվող եվրոպացի պաշտոնյաները եզրակացրել են՝ ամերիկյան ընկերությունը 20 տարի շարունակ Իռլանդիայում օգտվել է չհիմնավորված հարկային արտոնություններից՝ էապես քիչ հարկ վճարելով այդ երկրի բյուջե:
Իռլանդիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե իր երկիրը չի ընդունում մեղադրանքները, և որ Apple-ը լիովին կատարել է իր հարկային պարտավորությունները ու երբևէ կառավարությունից ֆինանսական օգնություն չի ստացել: