Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է՝ Պուտինը և Օբաման հաջորդ շաբաթ կհանդիպեն


Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հանդիպում են կլիմայի հարցերով փարիզյան կոնֆերանսի շրջանակում, 30-ը նոյեմբերի, 2015թ․
Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հանդիպում են կլիմայի հարցերով փարիզյան կոնֆերանսի շրջանակում, 30-ը նոյեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հաջորդ շաբաթ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հանդիպման հնարավորությունը չէր բացառել նաև ամերիկյան կողմը:

Ակնկալվում է, որ երկու առաջնորդները կքննարկեն ռուս-ամերիկյան հարաբերություններն ու սիրիական ճգնաժամի կարգավորումը:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, թե Պուտին-Օբամա այս հանդիպումը շատ կարեւոր է Սիրիայում հրադադար հաստատելու համար: Անցած ուրբաթ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը չէին կարողացել այս հարցում փոխհամաձայնության գալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG