Ֆրանսիայի նախագահը քննադատել է Թուրքիայի զինված գործողությունները Սիրիայի տարածքում:
«Չհամաձայնեցված միմյանց հակասող քայլերը կարող են սրել իրավիճակը», - հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:
Երեկ էլ Միացյալ Նահանգներն էր քննադատել Անկարայի հարձակումները Սիրիայի հետ սահմանին ինքնավարություն հաստատած քրդերի դեմ՝ կոչ անելով կենտրոնանալ «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ մարտերի վրա: