Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի ոտքի վիրահատություն հաջող է անցել, հիվանդի վիճակը բավարար է


«Էրեբունի» հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին
«Էրեբունի» հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը պատասխանում է լրագրողների հարցերին

«Էրեբունի» բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Արամ Մանուկյանի՝ Պավել Մանուկյանի որդու ոտքի վիրահատությունը:

Արամ Մանուկյանը ոտքի հրազենային վիրավորում ուներ: Բժիշկ, «Էրեբունի» հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիրահատությունն ավարտվել է, տեղադրվել է մետաղային հարթակ, որը 1 տարի հետո անհրաժեշտ կլինի հանել:

«Կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում: Սա վերջնական վիրահատություն է: Հիվանդի վիճակը բավարար է», - նշեց Մանուկյանը:

«Ազատության» հարցին՝ Արամ Մանուկյանը քանի՞ օր պիտի մնա հիվանդանոցում, բժիշկը պատասխանեց․ - «Մի քանի օր այս վաղ հետվիրահատական շրջանում դեռևս ինքը կմնա «Էրեբունի» բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի մենք հետևենք և նվազեցնենք բարդությունները, որը կարող է ցանկացած վիրահատությունից հետո տեղի ունենա և մի քանի օր հետո մենք ձեզ կտեղեկացնենք, թե ինչ պլաններ ունենք իր հետագա բուժման և ապաքինման վերաբերյալ»:

«Ազատության» հարցին՝ հետագայում ոտքի հետ խնդիրներ կարո՞ղ են առաջանալ, Միքայել Մանուկյանը պատասխանեց․ - «Ոչ: Ըստ մեր փորձի՝ այս տեսակ վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում և Մանուկյան Արամի մոտ մենք դա չենք սպասում, որովհետև վիրահատությունը, նորից եմ կրկնում, անցել է այնպես, ինչպես մենք պլանավորել ենք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղային հարթակը ճիշտ տեղադրվել է և դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդությունները և ցանկացած հետագա խնդիրները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG