Մատչելիության հղումներ

Հակասական տեղեկություններ Քարիմովի վիճակի մասին


Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, հունիս, 2016թ․

Հակասական տեղեկություններ են ստացվում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակի մասին, ով երկու օր առաջ հիվանդանոց է տեղափոխվել ուղեղում արյունազեղման պատճառով:

Երեկ երեկոյան «Ֆերգանա» լրատվական գործակալությունը հայտնեց, թե Քարիմովը մահացել է, մինչդեռ ռուսական այլ լրատվամիջոցներ հերքեցին այդ տեղեկությունը՝ հղում կատարելով Ուզբեկստանի նախագահի աշխատակազմին: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Քարիմովի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն:

Միևնույն ժամանակ, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի աշխատակիցը իր աղբյուրները վկայակոչելով փոխանցում է, որ Քարիմովի մահվան մասին տեղեկացվել են իրավապահ համակարգի աշխատակիցները:

Որևէ պաշտոնական տեղեկատվություն Ուզբեկստանի իշխանությունները դեռ չեն հաղորդել:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, թե Կրեմլը «նոր տեղեկատվություն չունի», և պատշաճ չէ, որ Մոսկվան մեկնաբանությամբ հանդես գա Ուզբեկստանի նախագահի առողջական վիճակի մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG