Մատչելիության հղումներ

Հանգստյան օրերին շփման գծում՝ հրադադարի 55 խախտում, 600 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG