Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիներին մտահոգում է տնտեսության վիճակը


Ժերար Դեպարդյեն Սարանսկում, 2013թ.
Ժերար Դեպարդյեն Սարանսկում, 2013թ.

Քանի դեռ կա Կիսելյովը՝ բանակը տնտեսությունից կարևոր կլինի...

Սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: «Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, այս նախընտրական ժամանակաշրջանում Դաշնության քաղաքացիների 40 տոկոսը հայտարարում է տնտեսական վատ վիճակի մասին:

Հարցվածների 49 տոկոսը տնտեսական կացությունը «կայուն» են համարում: Դաշնության ընդամենը 6 տոկոսն է պնդում, որ տնտեսության ասպարեզում ամեն ինչ լավ է:

Հարցվածների մեկ երրորդը տեղաշարժ չի նկատում, 41 տոկոսը վատթարացում է նշում, 17 տոկոսը՝ բարելավում, իսկ 9-ը տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Հանրային կարծիք» հիմնադրամը նաև պարզել է ռուսաստանցի հեռուստադիտողների նախասիրությունները: Պարզվում է, որ տնտեսությունը Դաշնության բնակիչների մեծ մասի համար առաջնահերթություն չէ:

Նախևառաջ հեռուստադիտողին հետաքրքրում է Ռուսաստանի քաղաքականության և հատկապես միջազգային հարաբերությունների թեման՝ դա առանձնացրել է հարցվածների 37 տոկոսը:

Երկրորդ կարևոր թեման սոցիալական կյանքն է, ինչը նշել է հարցված ռուսաստանցիների 34 տոկոսը:

Իսկ երրորդ հրատապ և հետաքրքիր խնդիրը՝ Ռուսաստանի բանակն է․ զինված ուժերին նվիրված հաղորդումներին նախապատվություն է տալիս հարցված ռուսաստանցիների 30 տոկոսը:

Ուշագրավ ևս մեկ հանգամանք՝ հարցվածները վերլուծական լավագույն հեռուստածրագիր են համարում անվանի մեկնաբան Դմիտրի Կիսելյովի հեղինակած «Շաբաթվա լուրերը» («Вести недели») շաբաթական հաղորդաշարը:

Ֆրանսիական կինոյի աստղը՝ Սարանսկի շարքային ընտրող

Ռուսաստանից ստացված մեկ այլ հետաքրքիր հաղորդագրության համաձայն, ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն մտադիր է մասնակցել սեպտեմբերի 18-ի Պետական դումայի ընտրություններին:

Նա 2013 թվականին ստացել ռուսաստանյան քաղաքացիություն և գրանցված է Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում:

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Դեպարդյեն հայտարարել է Սարանսկում՝ իր անունը կրող մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG