Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը մեկնել է Իրան


Ֆրանսիայի բնապահպանության նախարար Սեգոլեն Ռոյալը մեկնել է Իրան, որտեղ հայտարարել է, որ երկու պետությունները համատեղ ծրագրեր են իրականացնալու էներգետիկայի, ջրի պակասի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:

Ռոյալի փոխանցմամբ, իրանա-ֆրանսիական համատեղ ծրագրերը կհաստատվեն մինչև 2017 թվականի փետրվար:

Վաղը նա ուղևորվելու է Ուրմիա աղի լիճ, որն ըստ ՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների, վտանգի տակ է հայտնվել անցած 20 տարիների ընթացքում կառուցված ամբարտակների, ինտենսիվ գյուղատնտեսության և կլիմայական փոփոխությունների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG