Մատչելիության հղումներ

Թուրքիան արտաքսել է հինգ մակեդոնացիների, ովքեր փորձել են անդամակցել ԻՊ-ին


Բալկանյան երկրներից ԻՊ-ին միացած ջիհադիստ զինյալները «Իսլամական պետության» քարոզչական տեսահոլովակում, արխիվ
Բալկանյան երկրներից ԻՊ-ին միացած ջիհադիստ զինյալները «Իսլամական պետության» քարոզչական տեսահոլովակում, արխիվ

Թուրքիան արտաքսել է հինգ մակեդոնացիների, ովքեր փորձել են անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը:

Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ արտաքսումը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ Ստամբուլում՝ թուրք և մակեդոնացի ոստիկանների համատեղ իրականացրած գործողության շնորհիվ:

Արտաքսված մակեդոնացիները 18-ից 24 տարեկան են, այս պահին նրանք ձերբակալված են և գտնվում են Մակեդոնիայում:

Անցյալ տարվա ընթացքում Մակեդոնիայում 11 քաղաքացի ազատազրկվել է «Իսլամական պետությանն» անդամակցելու համար:

Սիրիայում և Իրաքում իսլամիստների ջոկատներին անդամագրված մակեդոնացիներից 25-ը սպանվել են մարտերում, ենթադրվում է, որ ևս 50-ը շարունակում են մասնակցել պատերազմին:

«Իսլամական պետության» ահաբեկիչներին միացած մակեդոնացիները ծագումով մահմեդական ալբանացիներ են, ովքեր կազմում են Մակեդոնիայի 2 միլիոնանոց բնակչության մոտ 20 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG