Մատչելիության հղումներ

Իրանը չի հրաժարվի նավթի շուկայում դիրքերը վերականգնելու մտադրությունից


Իրանի նավթարդյունաբերության նախարար Ալի Զանգանեհը հայտարարել է, որ իր երկիրը կհամագործակցի նավթ արտահանող պետությունների կազմակերպության՝ OPEC-ի հետ, վառելիքի գների կայունացման հարցում, սակայն իր սեփական շահը չի զոհաբերի և չի հրաժարվի տարիներ տևած տնտեսական պատժամիջոցների ընթացքում նվազած արդյունահանումը բարձրացնելու և միջազգային շուկայում կորցրած դիրքերը վերականգնելու մտադրությունից:

Տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կրկնապատկել է նավթի արտահանումը՝ այն հասցնելով օրական 2 միլիոն 700 հազար բարելի: Ընդհանուր արդյունահանումը հասել է օրական 3 միլիոն 600 հազար բարելի, ինչն ընդամենը 400 հազար բարելով է քիչ պատժամիջոցների սահմանումից առաջ գրանցված ցուցանիշից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG