Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքական «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով նախագահական աղբյուրները, հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը։

Երկու առաջնորդները ընդգծել են երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում իրենց վճռականությունը, համաձայնության են եկել Հալեպին մարդասիրական օգնություն հասցնելու համար ջանքերն ավելացնելու շուրջ։

Թուրքիայի նախագահը ռուսաստանցի իր պաշտոնակցին վերջին տեղեկություններն է փոխանցել Սիրիայի տարածքում ընթացող «Եփրատի վահան» գործողության վերաբերյալ։ Էրդողանը ընդգծել է բոլոր ահաբեկչական խմբավորումների՝ մասնավորապես «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու կարևորությունը։

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են երկկողմ հանդիպում ունենալ Չինաստանում սպասվող G-20-ի գագաթաժողովի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG