Մատչելիության հղումներ

Ղազախստանցի ընդդիմադիր գործիչը ժամկետից շուտ ազատ է արձակվել


Ղազախական «Ալղա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Կոզլովը մամլո ասուլիս է տալիս, 22-ը օգոստոսի, 2016 թ․
Ղազախական «Ալղա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Կոզլովը մամլո ասուլիս է տալիս, 22-ը օգոստոսի, 2016 թ․

Ղազախական «Ալղա» (Առաջ) ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վլադիմիր Կոզլովը հայտարարել է, որ իրեն երաշխավորությամբ ժամկետից շուտ բանտից ազատելը հնարավոր է դարձել Եվրոպական Միության միջամտության շնորհիվ:

Լրագրողների հետ զրույցում Կոզլովն ասել է, թե ԵՄ-ն և Եվրոպական Խորհրդարանն իրեն օգնել են «բանտում մարդ մնալ»: Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ չնայած երկրում առկա սահմանափակումներին, ինքը շարունակելու է անել ամեն ինչ՝ «ժողովրդին օգտակար լինելու համար»:

Կոզլովը ձերբակալվել էր 2012 թվականին՝ Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մասնակցություն ունենալու համար: Դատարանը վերջինիս դատապարտել էր 7,5 տարվա ազատազրկման: Դրանից հետո Եվրամիությունն ու միջազգային իրավապաշտպան կառույցները Ղազախստանին բազմիցս կոչ են արել՝ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG