Մատչելիության հղումներ

Իրանը Մոսկվային մեղադրել է «ոչ ջենտլմենական» վարքագիծ դրսևորելու մեջ 


ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեին Դեղհան, արխիվ
ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեին Դեղհան, արխիվ

Իրանի պաշտպանության նախարարը քննադատել է Մոսկվային՝ ռուսական օդուժի կողմից սիրիական թիրախները հարվածելու նպատակով իրանական ավիաբազաներն օգտագործելու մասին տեղկություններ հրապարակելու համար, ասելով, թե «դա ոչ ջենտլմենական պահվածք էր ու մի տեսակ՝ ցուցամոլություն»: Իրանական պետական հեռուստաընկերությունը մեջբերում է նաև գեներալ Հոսեին Դեղհանի հետևյալ խոսքերը՝ «Ռուսներն այդպիսով ճգնում են ցուցադրել, թե իրենք գերտերություն են»:

Հիշեցնենք, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին: Օրերես իրանցի մի խումբ օրենսդիրներ բողոքել էին ռուսների կողմից իրանական բազաներն օգտագործելու դեմ, պնդելով, որ այդպիսով խախտվում է Իսլմական Հանրապետության Սահմանադրությունը, որն արգելում է որևէ օտար երկրի զինստորաբաժանումների ներկայությունն Իրանում:

ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը, հակադարձելով այդ պնդումներին, ասել է, թե ռուսական ռազմական ինքնաթիռները չեն տեղակայվել երկրի տարածքում, այլ ընդամենը ԻԻՀ ավիաբազաներն օգտագործել են, որպես միջանկյալ թռիչքային կանգառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG