Մատչելիության հղումներ

Սիբիրում միգրանտներին արգելում են դպրոցներում աշխատել և ավտոբուսներ վարել


Սիբիրում միգրանտներին արգելում են աշխատել մի շարք ոլորտներում, ինչը ենթադրաբար հանդիսանում է իշխանությունների կողմից գործազրկության դեմ պայքարի միջոցներից մեկը՝ տնտեսական անկման ֆոնին: Որոշումը ստորագրել է Նովոսիբիրսկի շրջանի նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկին:

Ըստ նոր կարգի՝ աշխատանքային միգրանտներին արգելվում է աշխատել կրթական հաստատություններում, ձկնարդյունաբերական ընկերություններում, օգտակար հանածոների և անտառային արդյունաբերության ոլորտներում:

Միգրանտները չեն կարող աշխատել նաև երեխաների սննդի արտադրության ընկերություններում կամ տաքսու, ավտոբուսի վարորդ, հաշվապահ, իրավաբան կամ քարտուղար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG