Բրազիլիայում ընթացող Ամառային Օլիմպիադայում 105 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող ՀՀ հավաքականի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 417 կիլոգրամ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և վաստակել է արծաթե մեդալ։
Առաջին տեղը գրավել է Ուզբեկստանի հավաքականի ծանրորդ Ռուսլան Նուրուդինովը, ով երկու վարժություններում ընդհանուր հաշվով բարձրացրել է 431 կիլոգրամ և սահմանել է օլիմպիական ռեկորդ։
Երրորդ տեղը (416 կիլոգրամ) գրավել է Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Զայչիկովը։
19-ամյա Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալն առաջինն է Հայաստանի հավաքականի հաշվեկշռում։