Մատչելիության հղումներ

Պայթյուն Քաբուլում, կան վիրավորներ


Աֆղանստան- Իրավապհները պայթյունի վայրում, 15-ը օգոստոսի, 2016թ
Աֆղանստան- Իրավապհները պայթյունի վայրում, 15-ը օգոստոսի, 2016թ

Քաբուլի կենտրոնում այսօր վաղ առավոտյան հնչած պայթյունից առնվազն երեք մարդ է վիրավորվել։

«Նովոստ»-ին, վկայակոչելով The Xinhua գործակալությունը, նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատնից քիչ հեռու։

«Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 9։00-ին։ Իրավապահները երեք վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Պայթյունից մի քանի խանութներ են վնասվել, ինչպես նաև փշրվել են հարակից շենքերի ապակիները», - փոխանցում է գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսին։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, պայթուցիկը տեղադրված է եղել երկրի Գերագույն դատարանի շենքի և ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կայանված մեքենաներից մեկում։

Որևէ խումբ դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG