Մատչելիության հղումներ

Շոյգուն Բաքվում հանդիպել է Ալիևին


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ինչ վերաբերում է այն առաջադրանքներին, որոնք դրված են երկու երկրների ուժային կառույցների վրա, մենք կփորձենք այսօր և վաղը քննարկել։ Դրանք այն հարցերն են, որոնք պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ հատկապես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», - Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ ասել է Շոյգուն։

Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Օգոստոսի 8-ին, հիշեցնենք, Բաքվում տեղի ունեցավ Պուտին-Ալիև հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարեց. - «Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա և ապագա սերունդների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG