Մատչելիության հղումներ

Մահացել է ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ վիրավորված ոստիկանը


Ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան, լուսանկարը՝ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ՖԲ էջի

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման օրը` հուլիսի 17-ին, հրազենային վերքեր ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանն այսօր մահացել է: Այս լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Գագիկ Մկրտչյանը 45 տարեկան էր: Բժիշկները մոտ մեկ ամիս պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Որովայնի շրջանում հրազենային ծանր վիրավորում ստացած ոստիկանը բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG