Մատչելիության հղումներ

Հալեպի բժիշկները դիմել են Բարաք Օբամային


Սիրիա- Հալեպ, 28-ը ապրիլի, 2016թ
Սիրիա- Հալեպ, 28-ը ապրիլի, 2016թ

Սիրիայի Հալեպ քաղաքի մի խումբ բժիշկներ դիմել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով օգնություն ցուցաբերել քաղաքի՝ պատերազմից տուժած 250 հազար բնակիչների։

29 բժիշկ ահազանգում է, որ եթե օդային հարվածները շարունակվեն, քաղաքում մեկ ամիս հետո բժշկական հաստատություն չի մնա։

Բժիշկները Օբամային խնդրում են Հալեպի օդային տարածքի վրա սահմանել ոչ թռիչքային գոտի՝ կանխելով ռմբակոծությունները։

Ըստ բժիշկների, անցած ամսվա ընթացքում Սիրիայում բժշկական հաստատություններին հասցվել է 42 հարված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG