Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ ուսումնասիրվում է պարտադիր զինակոչի չեղարկման մասին որոշումը, որն ընդունվել է նախորդ պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի կողմից։
Նախարարը հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, վերջնական որոշումը հայտնի կդառնի ավելի ուշ։