Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայլովայի պատժաչափը նվազեցվել է


Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի 3 տարի 6 ամիս պատժաչափը փոխարինվել է 2 տարի 3 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը։

Դավաճիռը կայացրել է դատավորների խորհուրդը, որը անցյալ տարի դատավոր Ռամելլա Ալլախվերդիևայի նախագահությամբ լրագրողին դատապարտել էր 7 տարի 6 ամսվա ազատազրկման։

Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ հարկերից խուսափելու, ապօրինի գործարարության, յուրացման, ծառայողական պարտականությունների չարաշահման մեղադրանքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG