Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները հրապարակել են ԱԹՍ-ներով գրոհների` Օբամայի ծրագիրը


Ամերիկյան քաղաքացիական իրավունքների միությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` նախկինում պետական գաղտնիք համարվող քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ` օտարերկրյա պետություններում անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակումների մասին:

18 էջ ծավալով փաստաթուղթը հրապարակելու համար իրավապաշտպան կազմակերպությունը դատի էր տվել իշխանություններին` Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները չկատարելու համար:

Փաստաթղթում նշվում է, որ ահաբեկիչների դեմ ԱԹՍ-ներով հարձակումները օտար պետությունների տարածքում թույլատրելի են` պայմանով, որ իշխանությունները «գրեթե լիակատար համոզմունք ունենան», որ տվյալ անձը տարածքում է և հարձակման հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժելու:

Օբամայի վարչախումբը բազմիցս հայտարարել է, որ ԱԹՍ-ներով հարձակումները առանցքային նշանակություն ունեն Պակիստանում, Աֆղանստանում, Եմենում և նմանօրինակ պետություններում «Ալ-Ղաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG