Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը այսօր վաղ առավոտից հացադուլ է հայտարարել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Պետրոսյանը, ով մեղադրվում է շենք և շինություներ զավթելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, տեղափոխելու և կրելու մեջ, ցանկություն է հայտնել, որ իրեն այցելեն հայտնի կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: Թե ինչո՞ւ է հենց նրանց մատնանշել զինված խմբի անդամ, գեղանկարիչ Պետրոսյանը՝ պաշտպանը չմանրամասնեց:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության, հուլիսի 26-ի լույս հուլիսի 27-ի գիշերը Աշոտ Պետրոսյանը զինված խմբի մեկ այլ անդամի՝ Հովհաննես Հարությունյանի հետ դուրս է եկել գնդի տարածքից և փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով զինված խմբի երկու անդամները հրազենային վիրավորումներով հայտնվել են հիվանդանոցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG