Աֆղանստանում հարձակում է իրականացվել արտասահմանցի զբոսաշրջիկների վրա, ովքեր գտնվում էին երկրի արևմտյան Հերաթ գավառում:
Աֆղանստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զբոսաշրջիկների վրա հարձակումն իրականացրել են «Թալիբան» շարժման զինյալները: «Թալիբան»-ը առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Երկրի իշխանությունները մինչ այս պահը հայտնել են վեց վիրավորների մասին, որոնցից հինգը զբոսաշրջիկներ են, վեցերորդը՝ նրանց վարորդը: