Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննությունը շարունակվում է: